Քաղաքական

03.02.2014 13:44


Ոչիշխանական խմբակցություններն ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները կբոյկոտեն (տեսանյութ)

Ոչիշխանական խմբակցություններն ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները կբոյկոտեն (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկել էր փոխել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմի համամասնությունը՝ 11 անդամներից 5 տեղ հատկացնելով ՀՀԿ–ին, 2 տեղ՝ ԲՀԿ–ին և մեկական տեղ՝ մյուս խմբակցություններին։

Այս առաջարկությունը ոչիշխանական խմբակցությունները դատապարտեցին։

ՕԵԿ–ի վերցրած 20 րոպե ընդմիջումից և ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ բոլոր խմբակցությունների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Գալուստ Սահակյանն առաջարկել է այդ հարցի քվեարկությունը տեղափոխել վաղը։

Սակայն ոչիշխանական խմբակցությունները պահանջել են քվեարկությունն իրականացնել հենց այդ պահին։

–Քվեարկությունից առաջ է միայն կանոնակարգով հնարավոր 20 րոպե ընդմիջում վերցնել։ Սա մեկ։ Եվ հետո, հաշվիչ հանձնաժողովը պետք է ձևավորվի, նոր շարունակենք աշխատանքը։ Հաշվիչ հանձնաժողովը չի՛ կարող ձևավորվել վաղը,–մասնավորապես հայտարարել է Լ. Զուրաբյանը։

Այնուհետև ոչիշխանական խմբակցությունները հայտարարել են, որ եթե հաշվիչ հանձնաժողովը ձևավորվի մեծամասնության առաջարկած համամասնությամբ, ապա իրենք ներկայացուցիչ չեն ուղարկի այնտեղ և չեն մասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին։

Հովիկ Աբրահամյանն էլ սա գնահատել է փոքրամասնության կողմից մեծամասնության աշխատանքները խաթարելու փորձ։

–Դա ձեզ չի հաջողվելու,–պնդել է Հ. Աբրահմնայանը։

Ի վերջո, օրինագիծն ընդունվել է 67 կողմ ձայներով. ոչիշխանական խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը