Լրահոս

06.08.2009 18:06


Երիտասարդ նկարիչների գիտաժողով՝ Ստեփանակերտում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Շորժայում կազմակերպվող երիտասարդ նկարիչների ամենամյա գիտաժողովը ՀՀ նկարիչների միության նախաձեռնությամբ ս. թ. առաջիկա ամիսներին՝ յոթ օր տևողությամբ, կանցկացվի Արցախում:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հավաստմամբ, նման գիտաժողովը կնպաստի Հայաստանի և Արցախի երիտասարդ նկարիչների ներուժի համախմբմանը և համատեղ ստեղծագործական ծրագրերի իրականացմանը:
Գիտաժողովի շրջանակներում տեղի կունենան հանդիպումներ, քննարկումներ, տեղում կատարած աշխատանքների ցուցադրություններ: Ստեփանակերտում կկազմակերպվեն նաև համատեղ ցուցահանդեսներ:

 

Այս խորագրի վերջին նյութերը