Աբբասը համաձայնվել է իսրայելական զորքերի հնգամյա դուրսբերմանն արևմտյան ափից
Պաղեստին Պետության նախագահ Մահմուդ Աբբասն ասել է, որ Իսրայելի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և Հորդանանի արևմտյան ափից իսրայելական զորքի ամբողջական դուրսբերման միջև անցումային փուլը պետք է տևի ոչ թե երեք, այլ հինգ տարի։ Մինչդեռ, Թել–Ավիվի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտում հունվարի վերջին կայացած կոնֆերանսի մասնակիցներին Աբբասն ասել էր, որ այդ գործընթացը պետք է տևի երեք տարուց ոչ ավելի։ Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտնում է «The New York Times» պարբերականը։
Իսրայելական կողմը պնդում էր, որ անցումային փուլը տևի 10-15 տարի։ Պաղեստինցիները համաձայն են, որ երրորդ կողմը (օրինակ՝ ՆԱՏՕ–ի ուժերը), ԱՄՆ–ի ղեկավարությամբ, պահպանի ապագա պաղեստինյան պետության սահմանները։ Աբբասը նաև ասել է, որ 2013–ի հուլիսից սկսված բանակցությունների հաջողության դեպքում ինքը պատրաստ է շարունակել դրանք նաև ժամկետի ավարտից՝ ապրիլի 29-ից հետո։