Լրահոս

03.02.2014 10:50


Փայլակ Հայրապետյան. «Ես գործարքի մեջ եմ մտել ոչ թե Աշոտի, այլ հանրապետության վարչապետի հետ»

Փայլակ Հայրապետյան. «Ես գործարքի մեջ եմ մտել ոչ թե Աշոտի, այլ հանրապետության վարչապետի հետ»

Գործարար Փայլակ Հայրապետյանն իր հաջողությունն է համարում օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին բռնելու փաստը:

«Այնքան եմ ուրախացել, որ վերջապես կկանչեն քննության, կիմանանք ՝ ինչ է եղել»,-Aravot.am-ին ասաց պարոն Հայրապետյանը: Նրա համար օֆշորային սկանդալն արդեն բացահայտված է. «Այս գործի նոր բացահայտման կարիք չի զգացվում, որովհետեւ քննությունով ամեն ինչով բացահայտված է, սրան էլ կալանավորեցին: Ինչն էլ հաստատի կամ չհաստատի, արդեն կարեւոր չէ, որովհետեւ փաստաթուղթ կա, եթե փաստաթուղթ չլիներ, ուրիշ բան: Այս գումարները գնացել են օֆշոր՝ երրորդ կազմակերպության վրա, որի փաստաթուղթը կա, այնտեղից հետ են եկել Հայաստան ՝5 միլիոն 200.000 դոլար, այստեղ կանխիկացվել, եւ այդ գումարով մոտ 100 կիլոգրամ ոսկի են գնել, դրա փաստաթուղթն էլ կա»:

Պարոն Հայրապետյանը նաև ասել է. «Հայաստանի ղեկավարությունը մինչեւ հիմա գիտեր, թե ես Աշոտ Սուքիասյանի հետ եմ գործարքի մեջ մտել, չգիտեին, որ ես գործարքի մեջ մտել եմ ոչ թե Աշոտի, այլ հանրապետության վարչապետի հետ: Ես Աշոտին բոլորովին չեմ ճանաչել, դեմքով էլ չեմ ճանաչում: Այս գործում ներգրավված են և՛ վարչապետը, և՛ Նավասարդ Կճոյանը և՛ «Ամերիա» բանկի տերերը: Պահանջում եմ, որ այս գործով հարցաքննվեն, եւ առերեսում լինի նաեւ նրանց հետ, ու ես գնալու եմ մինչեւ վերջ»:

Մանրամասները՝ Aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը