Լրահոս

06.08.2009 18:04


Թուրքիայում ամենաիսկական «կառավարական դեսանտ» է իջեցվել

Օգոստոսի 6-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա հատուկ նշանակության իրադարձություն է։ Թեկուզ հենց նրանով, որ ռուս-թուրքական, սովետաթուրքական հարաբերությունների պատմական և դիվանագիտական փորձը ցույց է տալիս, որ նախկինում կողմերը միշտ մանրամասնորեն և երկար էին նախապատրաստում նման մակարդակի այցելությունները։ Իսկ դրանց արդյունքները հաճախ օրակարգային ներգործություն էին ունենում։ Այս անգամ Թուրքիայում ամենաիսկական «կառավարական դեսանտ» է իջեցվել։ Ավելին, Ռուսաստանի վարչապետի այցը մանրամասնորեն պատրաստված է, առաջին հերթին՝ տեխնիկակազմակերպչական տեսանկյունից։

Անկարայում կայացել է առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի նստաշրջանը։ Ռուսական կողմը ներկայացրել է փոխվարչապետ Իգոր Սեչինը։ Երկկողմանի քննարկման կենտրոնական թեմաներից մեկը առևտրային հարաբերությունների կարգավորումը և մի շարք սահմանափակումների վերացումն  է եղել։ Ընդգծվել է, որ 2008թ. Ռուսաստանի և Թուրքիայի առևտրաշրջանառությունը 40 մլրդ դոլար է կազմել։ Այդ իսկ պատճառով երկու երկրների հարաբերություններն արդարացիորեն կարելի է դասել ռազմավարական բազմակողմանի համագործակցության շարքը։

Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը