Կարծիք

01.02.2014 14:42


«Ուրախ կլինեմ վարչապետին ու Կճոյանին տեսնել Սուքիասյանի կողքը նստած` ամբաստանյալի կարգավիճակում»

«Ուրախ կլինեմ վարչապետին ու Կճոյանին տեսնել Սուքիասյանի կողքը նստած` ամբաստանյալի կարգավիճակում»

Վրաստանում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ում անունը մեզ հայտնի պետք է լինի օֆշորային գործից ու Փայլակ Հայրապետյանին «քցելու» պատմությունից: Հիմա, ըստ երևույթին, նրան կփոխանցեն Հայաստանին, ու գործը նոր ընթացք կստանա:
Հետաքրքիր է, սակայն, թե որքանով է վճռական տրամադրված ոստիկանությունը, ու ինչքանով անաչառ ու ազնիվ հետաքննություն կիրականացնի, որովհետև այս երկրում երևի չկա մեկը, ով հավատում է Սուքիասյանի կողմից գրված բաց նամակում հնչեցված այն վարկածին՝ իբր վարչապետն ու էն բենթլիապաշտ Կճոյանը տեղյակ չեն եղել, որ իրենց անունով հաշիվ են բացել, և միլիոնավոր դոլարներ դրել:
Ինչևիցե, ես լավատես եմ ու մի այլ կարգի ուրախ կլինեմ այդ երկուսին տեսնել Սուքիասյանի կողքը նստած` ամբաստանյալի կարգավիճակում:

Անդրանիկ Իսահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը