Տիգրան Սարգսյանն իր գործունեության ընթացքում հասցրել է մատնահետքեր թողնել տարբեր ոլոլորտներում (Հայաստանի պահուստային ոսկու վաճառք, դոլար–դրամ փոխարժեքային խաղեր, բյուջետային «ատկատներ», կեղծ «տենդերներ», վարկային միջոցների փոշիացում, բիոզուգարաններ, կովերի պտուկներին նվիրված միլիոնանոց դասախոսություններ, թանկարժեք և չարտերային թռիչքներ, օֆշորային արկածներ և այլն, և այլն, և այլն)։
Երեկ նա տեսախցիկների և ոստիկանության ղեկավարության ներկայությամբ մատնահետք թողեց նաև անձնագրային բաժնում՝ վերցնելով կենսաչափական նոր անձնագիր։
Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ ոստիկանությունում վարչապետից մատնահետք վերցրեցին։
Ինչ վերաբերում է նրա քարոզչական ակցիային, ապա շատ ավելի հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես է Տիգրան Սարգսյանն «օն լայն» տարբերակով Կիպրոսում օֆշորային ընկերություն գրանցում, կամ ինչպես է համակարգչի դիմաց նստած՝ մատների արագ շարժումով որոշում, թե իր որ ընկերը պետք է շահի պետական այս կամ այն «տենդերը»։ Թե չէ, կենսաչափական անձնագրի ստացման ակցիան հեռուստատեսություններով պտտեցնելն էժանագին տրյուկ է և չի արտացոլում վարչապետի բուն ֆունկցիաները պետական կառավարման համակարգում։
Տիգրան Սարգսյանի մատնահետքերը

Սևակ Մինասյան