Կարծիք

01.02.2014 11:21


Արդեն իսկ համբերության բաժակը լցվել է

Արդեն իսկ համբերության բաժակը լցվել է

Արդեն իսկ համբերության բաժակը լցվել է և միաժամանակ արդեն թափվում է, ժողովուրդն արդեն իսկ այլընտրանք չունի, քան վերջնականապես պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Վերջնականապես պետք է վերջ տանք վախին, պետք է վերջ տանք հին ու նոր հիշելուն, պետք է վերջ տանք պատերի տակ բողոքելուն, պետք է վերջ տանք ոչ միայն տանը «Facebook» սոցիալական ցանցի դիմաց նստելուն ու «ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ» բառերն արտասանելուն։ Պետք է բառերն իրականություն դարձնենք ու, միևնույն ժամանակ, գործով ապացուցենք, որ պետք է վերջ տանք իրար քննադատելուն, պետք է վերջ տանք իշխանություններին ու անձամբ Սերժ Սարգսյանին հավատալուն և, վերջապես, պետք է վերջ տանք այն ամենին, ինչը խանգարում է պայքարողին: Բոլորս պետք է լինենք համախմբված ու գործենք միասնակա՛ն, քանի որ առանձին-առանձին գործելը ոչ թե հաղթանակ է, այլ պարտություն: Իշխանությունները ցանկանում են ժողովրդի գրպանից պոկեն մնացած վերջին լուման, ինչը և այժմ անում են պարտադիր բաղադրիչի դեմ օրենքի կասեցման հետ, միաժամանակ ամեն ամսվա գումարները պարտադիր կերպով պահվում են, կոմունալների վճարները, հատկապես գազի վճարը, որը մեծ դժգոհություն բարձրացրեց հանրության մեջ և այլն: Եվ ես կարծում եմ, որ ժողովուրդն արդեն խելքի է եկել, համախմբված է ու գործում է միասնական: Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը, հաղթում է չվհատվողը:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը