Լրահոս

06.08.2009 17:45


Սպանության վիճաբանության հետևանքով

Օգոստոսի 5-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1959 թ. ծնված Արսեն Ավետիսյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.25-ին, Գոգոլի փողոցի թիվ 5 շենքի մոտ գտնվող ավտոտնակների մոտ, վիճաբանության ժամանակ, Ա.Ավետիսյանի մարմնի տարբեր մասերին սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել են անհայտ անձինք և պատճառել վնասվածքները։ Ա. Ավետիսյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1982 թ. ծնված Ֆելիքս Ա.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ֆելիքս Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը