Աշխարհ

01.02.2014 10:43


Քերին սպառնացել է Ասադին ռազմական միջամտությամբ

Քերին սպառնացել է Ասադին ռազմական միջամտությամբ
«Reuters»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնացել է ռազմական միջամտությամբ։
«Այժմ մենք գիտենք, որ Սիրիայի իշխանությունները չեն պատրաստվում արագացված կարգով երկրի սահմաններից դուրս հանել քիմիական զենքը։ Դա ձեռք բերված պայմանավորվածության խախտում է։ Կցանկանայի Բաշար Ասադին հիշեցնել, որ համաձայն ՄԱԿ Անվտանգության խորհրդում ձեռք բերված համաձայության՝ եթե խնդիրներ են առաջանում պայմանավորվածությունների կատարման հարցում, ապա ուժի մեջ է մտնում ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլուխը»,–ասել է Քերին։
«ՌԻԱ նովոստի»-ն տեղեկացնում է, որ ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլուխը, ընդունված բանաձևերի չկատարման պարագայում, թույլ է տալիս ուժի կիրառում։

Այս խորագրի վերջին նյութերը