Լրահոս

31.01.2014 16:13


«Վարչապետը 9800 դրամով մի ամիս կապրի՞»

«Վարչապետը 9800 դրամով մի ամիս կապրի՞»

Վարչապետը նոր անձնագրեր է ստացել: Նոր անձնագրերը ընդհանուր կազմում են, եթե չեմ սխալվում, 28.000 դրամ: Օրինակ՝ եթե վարչապետին նստացնենք միջին աշխատավարձի վրա՝ 80.000-ի վրա: 80.000-ից հանենք 28.000, տակը կմնա 52.000 դրամ, 52.000 դրամից հանենք 20.000 դրամ՝ 189 դոլարանոց գազի գումարը, տակը մնաց 32.000 դրամ, դրանից էլ հանենք 10.000 դրամ լույսի փողը, մնաց 22.000 դրամ, այս ամենից էլ հանում ենք հեռախոս ու ջուր՝ 6000 դրամ, տակը մնաց 16.000 դրամ, մի հատ էլ պարտադիր կուտակում ենք 6600 դրամ, տակը մնաց 9800 դրամ: Ու ստիպում ենք, որ 9800 դրամով մի ամիս ապրի: Տենաս՝ կապրի՞:
Լուսինե Աբրահամյանի էջից

Այս խորագրի վերջին նյութերը