Ժնևում տեղի է ունենում Բաշար Ասադի կողմնակիցների ցույցը
Ժնևի Ազգերի պալատի հրապարակում տեղի է ունենում բազմամարդ ցույց՝ ի պաշտպանություն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և սիրիական խնդրի կարգավորման ռուսական ջանքերի։ Մոտ 200 մարդ՝ Սիրիայի և Ռուսաստանի դրոշակներով, հետևյալ կարգախոսներն է հնչեցնում՝ «Չենք տա Սիրիան», «Բաշար Ասադը մեզ հետ է», «Ռուսաստանը մեզ հետ է»։ Ինչպես հայտնել են լրագրողներին ցուցարարները, սիրիական համայնքների ներկայացուցիչները Եվրոպայի տարբեր երկրներից հավաքվել են Ժնևում, որտեղ ավարտվում է բախման խաղաղ կարգավորման նպատակով հրավիրված միջսիրիական բանակցությունների առաջին փուլը։
«Ցույցը համաձայնեցված է ոստիկանության և իշխանության հետ»,–հաստատել են իրավապահները։ Ցուցարարները երգում են ազգային երգեր, թմբկահարում, ինչպես նաև Սիրիայի մեծ դրոշն են բերել հրապարակ՝ իբրև խաղաղության խորհրդանիշ։