Կարծիք

31.01.2014 13:28


Ղումարբազային իշխանություն

Ղումարբազային իշխանություն

Սերժ Սարգսյանի գիշերային որոշումից հետո, երբ Հայաստանը փաստացի հայտնվեց Մաքսային միությունում, ՀԱԿ-ն իր տարածած հայտարարության մեջ նշեց, որ Սերժ Սարգսյանն այդպես էլ չսովորեց տարբերել կազինոն քաղաքականությունից: ՀԱԿ-ի գնահատականը միանշանակ ճիշտ է: Փաստացի` մենք գործ ունենք ղումարբազների իշխանության հետ, և հիմա մեր երկրում, ցավոք, ղումարբազների ժամանակ է:
Ղումարբազները մարդիկ են, ովքեր պատրաստ են կոնի վրա դնել ամեն ինչ, մեր երկրի պարագայում իրենք պատրաստ են կոնի վրա դնել Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգությունը, Ցեղապանության հարցը, մարդկանց ճակատագրերն ու կյանքերը, միայն թե կոնը կրեն ու իշխանությունը պահեն: Սերժ Սարգսյանը կոնի վրա դրեց Ցեղասպանության և Ղարաբաղի հարցը, երբ նախաձեռնեց ֆուտբոլը, մի քանի տարի անց կոխեց Հայաստանը ՄՄ-ի մեջ սեփական անհեռատեսության պատճառով: Սերժ և Տիգրան Սարգսյանների գործունեության պատճառով երկիրը լքեց մոտ 300 000 մարդ…
Մենք այս վիճակում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ այս ղումարբազները մնում են իշխանության ղեկին… Ղումարբազներն իրենց ղումարբազիկների հետ քամում են մեր երկիրը` այն անապատի վերածելով…. Այս ղումարբազ իշխանությունից ազատվելը դառնում է մեր պետության գոյության-չգոյության հարցը…

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը