««Դեմ! եմ» նախաձեռնությանը միացել են Գյումրին, Ալավերդին, Կապանն ու Վանաձորը
Այսօրվա մամուլի ասուլիսին «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը կոչ է արել ահազանգել գործատուների ճնշումների դեպքում, իսկ վերջիններիս հորդորել՝ չդիմել միջնադարյան միջոցների. «Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին չվախենալ գործատուների ճնշումներից և ահազանգել: Մենք տեղյակ ենք, որ նման ճնշումներ կան, և պարբերաբար մամուլում հրապարակելու ենք այն ընկերությունների անունները, որոնք ճնշումների են դիմում»։
Դավիթ Մանուկյանը նշել է, որ նախաձեռնությանը միացել են Վանաձորը, Կապանը, Ալավերդին, Գյումրին, իսկ Վանաձորում բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «հակասահմանադրական» օրենքի։ Նա հավելել է, որ ճնշումները զգալի են կրթական հաստատություններում` դպրոցներում և մանկապարտեզներում, որտեղ աշխատողներին ստիպում են ընտրել ֆոնդեր։ Իր հերթին էլ նախաձեռնության իրավաբան Գևորգ Հայրապետյանը հավելել է. «Ինչ վերաբերում է բուն ճնշումներին, ապա հնարավոր է, որ ոստիկանությունը միայն մամուլի հրապարակումների վրա հիմնվել չի կարող, բայց սա, անշուշտ, լիազորությունների չարաշահում է»։
Իրավաբանը նշել է նաև, որ ճնշումների դեպքում քաղաքացիները կարող են դիմել ոստիկանություն, քանզի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո որևէ մեկը չի կարող պարտադրել աշխատակիցներին ֆոնդեր ընտրել: