Լրահոս

31.01.2014 12:39


Հակերները գողացել են «Yahoo» էլփոստի օգտատերերի գաղտնաբառերը

Հակերները գողացել են «Yahoo» էլփոստի օգտատերերի գաղտնաբառերը

Հակերները գողացել են հայտնի «Yahoo» փոստային ծառայության օգտատերերի գաղտնաբառերը։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասվում է ընկերության «Tumblr» սոցիալական կայքում։ Տուժած օգտատերերի թիվը չի նշվում։ Գաղտնաբառերը գողացվել են ոչ թե «Yahoo» համակարգից, այլ ուրիշ ընկերության տվյալների բազայից։ «Yahoo» փոստային ծառայությունը երկրորդն է «Google»–ի Gmail –ից հետո։ Այն ունի մոտ 273 մլն օգտատեր ամբողջ աշխարհում։ Ներկա դրությամբ կազմակերպությունը սերվերի պաշտպանության նոր միջոցներ է ձեռնարկում։

Այս խորագրի վերջին նյութերը