Լրահոս

31.01.2014 12:38


«Ժողովրդին ձեռ առնող նախագահներ են լինում. Սերժը մեզ ձեռ էր առնում»

«Ժողովրդին ձեռ առնող նախագահներ են լինում. Սերժը մեզ ձեռ էր առնում»

Նախագահները լինում են երկու տեսակ` ժողովրդի հետ մոնոլոգով հաղորդակցվողներ և ժողովրդի հետ դիալոգով հաղորդակցվողներ: Մեր Սերժը առաջին տեսակից ա, նա մոնոլոգով բլբլացող Հայաստանի բլբուլն ա: (Գիտեք, չէ՞, բլբուլին, դեղձանիկին, թութակին վանդակի մեջ են պահում: Տեսնենք՝ Սերժին երբ ենք վանդակի մեջ դնելու…)։
Հա, մոռացա, մեկ էլ ժողովրդին ձեռ առնող նախագահներ են լինում: Օրինակ՝ երբ Սերժը իրավապահներին ասում էր՝ պետք է մեծ ձկները գլխից բռնեք, նա լավ էլ մեզ ձեռ էր առնում: Կամ երբ Հանրապետական հրապարակում ավտոբուսներով բերված ուսուցիչներին, աշակերտներին, բժիշկներին, քաղծառայողներին ցույց տալով Ազատության հրապարակը՝ ասում էր, որ այնտեղ մեր քույրերն ու եղբայրներն են, ո՞վ կասի, որ մեզ ձեռ չէր առնում:
Նա ընդամենը մեկ անգամ է առանց մեզ ձեռ առնելու ճիշտ խոսել, երբ հպարտացել էր, թե՝ ինչքան ուզենք, էնքան էլ կխփենք…

Հարություն Թոսունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը