Կարծիք

31.01.2014 12:25


Ձեր լավ ժամանակներն անցնում են, մերն՝ առջևում են

Ձեր լավ ժամանակներն անցնում են, մերն՝ առջևում են

Երևանի կրպակներում կրկին վաճառքում են «հատիկով սիգարետները»: Իսկ դա նշանակում է՝ առաջ գնալու փոխարեն Հայաստանը հերթական անգամ մտնում է «կարոտախտի» ցիկլի մեջ։ Նոստալգիա՝ երբ ուզում ես վերադառնալ...

Փաստորեն, այսօր մեզ ուզում են վերադարձնել, բայց չգիտեն, թե ուր։ Միանշանակ դժվար է ասել, թե ուր է ուզում վերադառնալ գործող իշխանությունը, բայց «հատիկով սիգարետն» արդեն ինչ–որ բան հուշում է։ Հուշում է նաև «գործող էլիտայի» կենսագրությունն ու անցած քաղաքական ուղին։ Բայց դա արդեն նոստալգիա չի։ Դա այն է, երբ շուրջբոլորդ օդ է, բայց դու շնչահեղձ ես լինում։ «Հատով սիգարետը» դրա նախանշաններից է։

Հայաստանն իսկապես շնչահեղձ է լինում, իսկ որպես լուծում՝ մեզ առաջարկվում է կարոտախտը։ Առաջարկը մերժվում է, ինչպես և «հատիկով սիգարետը»։ Այն վտանգավոր է առողջության համար, ինչպես և կարոտախտը։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը