Ռուսաստանի ԱԳՆ–ն արձագանքել է ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձություններին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակով։
«Վերջին օրերին շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զինվորականների շրջանում կան զոհեր, հաղորդվում է նաև խաղաղ բնակչության շրջանում առկա վիրավորների մասին:
Կարծում ենք, որ լարվածության հետագա սրման դեպքում բացասական հետևանքներն անխուսափելի կլինեն ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում: Կարող է լրջորեն բարդանալ այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպման ընթացքում: Հակամարտության կողմերին կոչ ենք անում լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն իրավիճակի կայունացմանը»,– ասված է հայտարարության մեջ: