Լրահոս

06.08.2009 17:04


ՀՀ կառավարությունը լուծարել է Լիցենզավորման և հավատարմագրման ծառայությունը

ՀՀ կառավարությունը լուծարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությունը։ Վերջինիս և 2008թ. կառավարության որոշմամբ ստեղծված «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գործառույթները կրկնվում էին, ուստի գործակալությունը լուծարվել է և ընդգրկվել նախարարության աշխատակազմում՝ որպես կառուցվածքային ստորաբաժանում, որն այսուհետ կիրականացնի միայն լիցենզավորման գործընթացը։ Լրացում կատարելով նախարարության կանոնադրության մեջ՝ գործադիրը համաձայնություն է տվել, որպեսզի նախարարությունը հիմնի գերատեսչական մեդալ։

Այս խորագրի վերջին նյութերը