«Իշխանությունների համար սովորություն է դարձել հակասական հայտարարություններ անելը։ Նույնիսկ ամենաբարձր օղակներում վաղուց կորել է խոսքի արժեքը։ Դատե՛ք ինքներդ. Տիգրան Սարգսյանը 2013թ. իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, թե իրենք աղքատության դեմ պայքարելու են` աշխատատեղեր ստեղծելով։ Դա նշանակում է, որ սովորական աշխատատեղերի մասին չէ խոսքը, այլ առնվազն 150 հազար դրամ եկամուտ ապահովող աշխատատեղ պետք է ստեղծվի։ Այնինչ դրանից մի քանի ամիս առաջ նույն Տ. Սարգսյանը պնդում էր. «Մենք ունենք բարձր աշխատավարձով աշխատատեղեր... բայց, ցավոք, մենք չենք կարողանում համալրել այդ աշխատատեղերը»։ Սերժ Սարգսյանն էլ 2013թ. հունվարին մի քանի անգամ հայտարարել էր. «Երևանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, որովհետեւ դրանով չեն կարողանա հոգալ իրենց հոգսերը»։ Իսկ թե նրանցից ով է ավելի ազնիվ, թող որոշի ընթերցողը»,–գրում է «Ժողովուրդ»-ը։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում
Սարգսյաններից ո՞վ է ավելի ազնիվ
«Իշխանությունների համար սովորություն է դարձել հակասական հայտարարություններ անելը։ Նույնիսկ ամենաբարձր օղակներում վաղուց կորել է խոսքի արժեքը։ Դատե՛ք ինքներդ. Տիգրան Սարգսյանը 2013թ. իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, թե իրենք աղքատության դեմ պայքարելու են` աշխատատեղեր ստեղծելով։
Դա նշանակում է, որ սովորական աշխատատեղերի մասին չէ խոսքը, այլ առնվազն 150 հազար դրամ եկամուտ ապահովող աշխատատեղ պետք է ստեղծվի։ Այնինչ դրանից մի քանի ամիս առաջ նույն Տ. Սարգսյանը պնդում էր. «Մենք ունենք բարձր աշխատավարձով աշխատատեղեր... բայց, ցավոք, մենք չենք կարողանում համալրել այդ աշխատատեղերը»։
Սերժ Սարգսյանն էլ 2013թ. հունվարին մի քանի անգամ հայտարարել էր. «Երևանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, որովհետեւ դրանով չեն կարողանա հոգալ իրենց հոգսերը»։
Իսկ թե նրանցից ով է ավելի ազնիվ, թող որոշի ընթերցողը»,–գրում է «Ժողովուրդ»-ը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում