Փակ են Սոթք-Քարվաճառ, Հնաբերդ-Գեղաձոր, Ձորագլուխ գյուղի ավտոճանապարհները
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Հնաբերդ-Գեղաձոր, Ձորագլուխ գյուղի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ալագյազ-Մելիքգյուղ, Նիգավան գյուղի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ. առկա է թանձր մառախուղ, իսկ Արագած և Նորաշեն գյուղերում առկա է ձնաբուք:
Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Հնաբերդ-Գեղաձոր, Ձորագլուխ գյուղի ավտոճանապարհները
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Հնաբերդ-Գեղաձոր, Ձորագլուխ գյուղի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ալագյազ-Մելիքգյուղ, Նիգավան գյուղի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ. առկա է թանձր մառախուղ, իսկ Արագած և Նորաշեն գյուղերում առկա է ձնաբուք:
Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար: