ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀստուգումներիկազմակերպմանևանցկացմանմասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի կարգավորման առարկան օրենքով սահմանված ստուգումների և չափագրումների արդյունավետության բարձրացումն է և հարկային տեսչությունների կողմից գործնականում ծագած խնդիրների առնչությամբ արագ արձագանքման ապահովումը։ Ակնկալվումէ, որնախագծիընդունմանդեպքումկբարձրանաընթացիկհարկայինհսկողությանկարևորագույնգործիքի՝չափագրմանկիրառմանարդյունավետությունը։ՀՀ վարչապետն այս առնչությամբ կարծիք է հայտնել, որ այս հարցի շուրջ ԱԺ-ում կարող է լուրջբանավեճ ծավալվել, և ՊԵԿ խնդիրն է ծանրակշիռփաստարկներով հիմնավորել որոշումների կայացման ապակենտրոնացման անհրաժեշտությունը, ինչը կբարձրացնի տարածքային հարկային մարմինների պատասխանատվությունը։
Կառավարություն–ԱԺ նոր բանավե՞ճ է սպասվում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի կարգավորման առարկան օրենքով սահմանված ստուգումների և չափագրումների արդյունավետության բարձրացումն է և հարկային տեսչությունների կողմից գործնականում ծագած խնդիրների առնչությամբ արագ արձագանքման ապահովումը։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում կբարձրանա ընթացիկ հարկային հսկողության կարևորագույն գործիքի՝ չափագրման կիրառման արդյունավետությունը։ ՀՀ վարչապետն այս առնչությամբ կարծիք է հայտնել, որ այս հարցի շուրջ ԱԺ-ում կարող է լուրջ բանավեճ ծավալվել, և ՊԵԿ խնդիրն է ծանրակշիռ փաստարկներով հիմնավորել որոշումների կայացման ապակենտրոնացման անհրաժեշտությունը, ինչը կբարձրացնի տարածքային հարկային մարմինների պատասխանատվությունը։