Լրահոս

30.01.2014 17:38


Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-15 աստիճանով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-15 աստիճանով
Հունվարի 30-ի երեկոյան ժամերից և 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Հունվարի 31-ին, փետրվարի 3-ին շրջանների զգալի մասում, 1-ին առանձին շրջաններում, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Փետրվարի 4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիսարևելյան` 5-10մ/վրկ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ, բուք:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին և փետրվարի 1-2-ին աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով:

Այս խորագրի վերջին նյութերը