Լրահոս

30.01.2014 17:05


Բժիշկները Շումախերին կամաց–կամաց դուրս են բերում կոմայից

Բժիշկները Շումախերին կամաց–կամաց դուրս են բերում կոմայից

Ֆրանսիացի բժիշկները նվազեցնում են լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերին տրվող հանգստացնող դեղամիջոցների չափաբաժինը։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ դա արվում է «Ֆորմուլա–1»–ի ավտոարշավորդին կոմայից փուլ առ փուլ դուրս բերելու համար։ Այս գործընթացը բավականին ժամանակատար է։

Հիշեցնենք, որ Շումախերը 2013թ. դեկտեմբերի 29–ին դահուկներով սահելիս՝ ընկել և գանգուղեղային ծանր վնասվածք էր ստացել։ Նա արդեն երկու անգամ վիրահատության է ենթարկվել։ Բժիշկների կանխատեսմամբ՝ եթե Շումախերին հաջողվի փրկվել, ստացած վնասվածքների հետևանքները կմնան ողջ կյանքի ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը