Լրահոս

06.08.2009 16:54


Այսուհետ դեղերի և կամ դեղանյութերի արտահանման դեպքում տրվող հավաստագրի առկայությունը պարտադիր չէ

Այսուհետ դեղերի և կամ դեղանյութերի արտահանման դեպքում տրվող հավաստագրի առկայությունը պարտադիր չէ

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել իր 2000թ. սեպտեմբերի 20-ի N 581 որոշման մեջ, որտեղ նախատեսված է նոր դրույթ, ըստ որի՝ դեղերի և կամ դեղանյութերի արտահանման դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հավաստագրի առկայությունը պարտադիր չէ։ Երկրորդ փոփոխությամբ սահմանվել է, որ այն ապրանքները, որոնք Հայաստան են ներմուծվում ոչ դեղագործական նպատակով, ներմուծման ժամանակ ենթակա չեն հավաստագրման։

 

Այս խորագրի վերջին նյութերը