ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում երեք տարով հետաձգել է ներդրումային ծրագրերի շրջանակներում «Նայֆուդ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը։ Որոշումը «Նատֆուդ» ընկերությանը հնարավորություն կտա ներմուծել արդի թանկարժեք տեխնոլոգիաներ, ինչը կհանգեցնի տեղական ձեռնարկությունների կողմից արտադրվող մսամթերքի որակական չափանիշների բարձրացմանը։ Ձեռնարկության աշխատանքի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Նշելով այս իրողությունը, վարչապետը արձանագրել է, որ այս որոշումը առաջինն է ԱԺ ընդունած նոր օրենքից հետո, որ կիրառվում է 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու առումով։ Դրա արդյունքում Հայաստանը կունենա մսամթերք վերամշակող ժամանակակից գործարան։ Փորձը հաջողվելու դեպքում այն կկիրառվի նաև այլ ոլորտներում։
Իր նիստում կառավարությունը որոշել է ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու և պետբյուջեից գումար հատկացնելու միջոցով ՀՀ քաղաքաշինության նախարարության 2009թ. ծրագրերի խնայողություններից գումար հատկացնել Լոռու, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում ուժեղ քամու և տևական տեղումների հետևանքով վնասված մի շարք դպրոցների տանիքները և ապակիները, Վանաձորի Տանձուտ գետի ափապաշտպան պատը վերականգնելու համար։
Կառավարության հրատապ որոշումները

Կառավարության լրատվական ծառայություն