Լրահոս

30.01.2014 14:27


Սևանա լճից ջրառի չափաքանակը 170մլն խմ–ի փոխարեն սահմանել է առավելագույնը 240 մլն խմ

Սևանա լճից ջրառի չափաքանակը 170մլն խմ–ի փոխարեն սահմանել է առավելագույնը 240 մլն խմ

Կառավարության որոշմամբ՝ Սևանի իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 8.4 մլն դրամ:

Կառավարության հավանությանն է արժանացել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է, մասնավորապես, ժամանակավոր` մինչև 2019թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր` կախված լճից սնվող Հրազդան գետի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվության աստիճանից: Հարցը, ըստ վարչապետի, պետք է պատշաճ ձևով ներկայացնել զանգվածային լրատվամիջոցներին:

«Սա նուրբ թեմա է, և հասկանալի է, որ հետաքրքրելու է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, - շեշտել է Տիգրան Սարգսյանը,-անհրաժեշտ է մանրակրկիտ այդ ամենը բացատրել»:

Այս խորագրի վերջին նյութերը