Աղքատության խնդրի վերաբերյալ վերջին հոդվածիս քննարկումների արդյունքում որոշեցի ավելի կոնկրետ գրել աղքատության խնդրի ու պատճառի մասին:
Պարզ է, որ աղքատության հիմնական պատճառ է հանդիսանում այն հանգամանքը, որ տնտեսական ռեսուրսները հայտնվում են փոքր թվով մարդկանց ձեռքում, և սահմանափակվում են հանրության մյուս անդամների հնարավորությունները:
Աշխարհում որևիցե երկիր աղքատությունը ամբողջությամբ չի կարողացել հաղթահարել, սակայն որոշ երկրներ կարողացել են մինիմալի հասցնել: Ամենաքիչ աղքատություն ունեցող երկրներից մեկը Խորհրդային Միությունն էր, սակայն պատմական փորձը ցույց տվեց, որ տնտեսական այդպիսի մոդելը երկարաժամկետ տեսանկյունից փլուզվում է: Հաջորդ երկրները, որոնք կրկին քիչ աղքատություն ունեն, հանդիսանում են Սկանդինավյան պետությունները, Գերմանիան, Կանադան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և այլն: Այս պետությունները ունեն շուկայական տնտեսություն, որը հանդիսացել է աղքատության կրճատման հիմնական գործոնը: Ազատ շուկայական տնտեսությունը կարևոր խթան է հանդիսանում հարստության ստեղծման և վերաբաշխման համար:
Ադամ Սմիթի կարծիքով հենց ազատ շուկայական հարաբերություններն են հանդիսանում լավագույն տարբերակը հարստության ստեղծման և վերաբաշխման համար: Ո՛չ կառավարությունը, ո՛չ եկեղեցին, ո՛չ մարդկանց բարի կամքը չեն կարողանում արդյունավետ վերաբաշխել հարստությունը: Հարստությունը վերաբաշխելու ֆունկցիան լավագույնը կատարում է ազատ շուկան՝ «անտեսանելի ձեռքի» միջոցով: Հենց անտեսանելի ձեռքն է կարողանում ապրանքների և ծառայությունների առաջարկն ու պահանջարկը բերել հավասարակաշռության, որն էլ իր հերթին հարստության վերաբաշխման հնարավորություն է ստեղծում: Ազատ շուկայական տնտեսության շնորհիվ են վերը նշված երկրներում կարողացել աղքատությունը հասցնել մինիմալի:
Հաճախ կառավարությունները փորձում են աղքատությունը կրճատել նպաստի միջոցով, սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ տարբերակը ևս արդյունավետ չի աշխատում, քանի որ չեն կարողանում կայուն եկամուտ ապահովել աղքատներին:
Աղքատությունը կրճատելու համար անհրաժեշտ է կայուն եկամուտ ստեղծել աղքատ խավի համար։ Դա լավագույն տարբերակով կարող է անել ազատ շուկայական տնտեսությունը, քանի որ հենց շուկան կարող է աշխատատեղ ստեղծել, որն էլ կապահովի կայուն եկամուտ աղքատների համար:
Այստեղ ևս մի անգամ ուզում եմ նշել ՎիվաՍելի օրինակը, երբ Արմենտելի մոնոպոլիան վերացվեց և շուկա մտնելու բարիերը իջեցվեց, նոր օպերատոր հայտնվեց շուկայում, որի արդյունքում հավելյալ հարստություն ստեղծվեց: Հարստության մի մասը վերաբաշխվեց մոտ 1350-1400 աշխատողների միջև, ինչպես նաև գների էժանացման պատճառով ծառայությունը հասանելի է դարձել աղքատներին:
Ազատ շուկայական տնտեսությունը ոչ միայն հավելյալ հարստություն է ստեղծում, այլ նաև խթաններ է ստեղծում ապրանքների և ծառայությունների գինը էժանացնելու և դրանց որակը բարձրացնելու համար: Այդպիսով էժան ապրանքները և ծառայությունները հասանելի են դառնում աղքատներին և բարձրացնում են վերջիններիս գնողունակությունը:
Աղքատության գլխավոր պատճառը հանդիսանում է տնտեսության կառավարման համակարգը: Երբ սահմանափակվում է քաղաքացիների մեծ մասի ռեսուրսներից օգտվելու հնարավորությունը և ստեղծվում են մոնոպոլիաներ։ Դա բերում է լայնամասշտաբ աղքատության: Իսկ որպեսզի աղքատության խնդիրը լուծվի ու այն հասցվի մինիմումի, անհրաժեշտ է ստեղծել ազատ շուկայական տնտեսություն, որպեսզի մարդիկ մուտք ստանան երկրի ռեսուրսներին, ստեղծեն հարստություն և այդ հարստությունը վերաբաշխվի «անտեսանելի ձեռքի» միջոցով: Սա՛ է աղքատության կրճատման արդյունավետ տարբերակը։ Մարդկությունը դեռ ավելի արդյունավետ միջոց չի ստեղծել:
Աղքատության պատճառը

Արմեն Գրիգորյան