Լրահոս

06.08.2009 16:40


Մեթյու Բրայզա. «Բոլոր հիմնարար սկզբունքները հիմնովին համաձայնեցված են, մնում է մանրուքների վրա աշխատելը»

Մեթյու Բրայզա. «Բոլոր հիմնարար սկզբունքները հիմնովին համաձայնեցված են, մնում է մանրուքների վրա աշխատելը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան անտեղի է համարել իշխանությունների հասցեին հնչեցրած հայկական ընդդիմության մեղադրանքներն այն մասին, որ Երևանը միակողմանի զիջումների է գնում։

«Կարծում եմ, որ եթե նմանատիպ փոխհամաձայնություն լիներ, ադրբեջանական կողմը շատ կուրախանար։ Սակայն իրականում բանակցություններն այդպես չեն անցկացվում։ Մենք իրական բանակցություններ ենք ծավալել, որոնք նոր փուլ են մտել,- ասել է նա՝ հավելելով,-գիտեք, որ բանակցություններն ընթանում են։ Սակայն մի շարք դեպքերում մենք վերադառնում ենք համաձայնեցված պահերին, որպեսզի նորից քննարկենք դրանք։ Այսինքն, բոլոր հոդվածները փոխկապակցված են։ Այդ պատճառով կարող եմ ասել, որ մենք երբեմն սանտիմետր առ սանտիմետր ենք առաջ շարժվում։ Այն, ինչ մենք արել ենք Կրակովում, հենց դրանից էլ կազմված էր։ Այլ կերպ ասած, խաղաղ համաձայնագրին հասնելու շրջանակները որոշակիացնող հիմնարար սկզբունքները որոշ առումով ընդունված են ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ նախագահ Սարգսյանի կողմից։ Սակայն ես չեմ կարող ասել,  թե մենք ամբողջովին համաձայնության ենք հասել։ Դրա համար մենք պետք է հետ գնանք, որ ուշադրությամբ դիտարկենք բոլոր մանրամասները։ Բոլոր հիմնարար սկզբունքները հիմնովին համաձայնեցված են, մնում է մանրուքների վրա աշխատելը»,- ամերիկացի դիվանագետի խոսքերն է մեջբերել ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը