Մեկնաբանություն

30.01.2014 12:50


Պատմե՛ք մեզ ձեր վախերը

Պատմե՛ք մեզ ձեր վախերը

Վախը բնորոշ է բոլորին։ Յուրաքանչյուր կենդանի էակի։ Մի տարբերությամբ՝ մարդը չի կարող թաքնվել սեփական վախերից։ Իշխանությունն ու հարստությունն էլ երբեք ի զորու չեն վերացնել այն։

Ինչի՞ց է վախենում գործող իշխանությունը։ Իշխանությունը կորցնելո՞ւց։ Դժվար թե. անխուսափելիից չեն վախենում։ Իշխանությունը կորցնելու հետևանքների՞ց։ Հնարավոր է...

«Իշխանությունը չի այլասերում, այլասերում է այն կորցնելու վախը»,– կասեր հայտնի գրողը։

Իսկ միգուցե ժամանակից շուտ ծերանալո՞ւց եք վախենում։ Բայց բնության դեմ խաղ չկա, ցողունային բջիջներն էլ խիստ ժամանակավոր արդյունք են ապահովում։ Դուք դա գիտեք։

Չհասկացվելո՞ւց։ Կներե՛ք, միամիտ հարցեր եմ տալիս։ Նման հարցադրումներ դժվար թե ինքներդ ձեզ անեք։

Չսիրվելո՞ւց: Բայց դա անդառնալի փաստ է։

Աստծո պատժի՞ց։ Կրկին միամիտ հարց։

Միայնությունի՞ց։ Նորից այն չէ. դուք վաղուց միայնակ եք (իշխանությունից հեռանալուց հետո դա անմիջապես կզգաք)...

Ամեն դեպքում, Հայաստանի գործող իշխանությունն ինչ–որ բանից վախենում է (միայն մահացածները չեն վախենում)։ Բայց ինչի՞ց...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը