Լրահոս

30.01.2014 10:27


Գերագույն ռադան համաներման օրինագիծ է ընդունել փողոցային բախումների բոլոր մասնակիցների համար

Գերագույն ռադան համաներման օրինագիծ է ընդունել փողոցային բախումների բոլոր մասնակիցների համար

Չորեքշաբթի երեկոյան Ուկրաինայի խորհրդարանը հավանություն է տվել համաներման օրինագծին՝ մշակված Գերագույն ռադայում նախագահի մշտական ներկայացուցիչ, «Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր Յուրի Միրոշնիչենկոյի կողմից։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 232 պատգամավոր։ Օրինագիծը, որն ընդունվել է առանց քննարկման, նախատեսում է համաներում զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցների համար՝ բացի ծանր հանցագործություն կատարածներից։ Փաստաթղթի համաձայն՝ ցուցարարները պետք է ազատեն պետական հաստատությունները Կիևում և շրջաններում 15 օրվա ընթացքում։

Աղբյուրը նշում է, որ օրենքի ընդունմանը նախորդել են բուռն քննարկումներ՝ նախագահ Յանուկովիչի մասնակցությամբ։ Խորհրդարանում համաներման երեք օրինագիծ էր գրանցված։ «Ռեգիոնների կուսակցությունից» Վլադիմիր Օլեյնիկը լրագրողներին հայտնել է, որ նիստի ժամանակ նախագահն առաջարկել է աջակցել Միրոշնիչենկոյի օրինագծին։ Օլեյնիկը նաև ասել է, որ ընդդիմությանը կառաջարկի թողնել Արհմիությունների տունը, Ուկրաինական տունը և Հոկտեմբերյան պալատը։ Յանուկովիչն էլ ասել է, որ կարող է արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարել երկրում, եթե ընդդիմությունը և խորհրդարանական մեծամասնությունը չհասնեն համաձայնության։ Օլեյնիկի փոխանցմամբ՝ Յանուկովիչը խոսել է նաև նախագահական ընտրությունների մասին։ Նա պատրաստ է դրան, բայց իր վրա վերցնել իրավիճակի հետագա զարգացման պատասխանատվությունը չի պատրաստվում. թող ընդդիմության առաջնորդները դա անեն։

Այս խորագրի վերջին նյութերը