«Տիգրան Սարգսյանը եղբոր հետ վերջում կհայտնվեր նույն բանտախցում»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Մամուլի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` Աշոտ Սարգսյանը, հրաժարական է տվել «Նաիրիտի» փոխտնօրենի պաշտոնից և անմիջապես էլ 42 մլն դրամ «վերջնահաշվարկ» ստացել: Եթե հաշվի առնենք «Նաիրիտի» անմխիթար վիճակը, ապա Տիգրան Սարգսյանի եղբորը պետք է ոչ թե 42 մլն դրամ վերջնահաշվարկ տալ, այլ նրա նկատմամբ քրեական գործ հարուցել` առնվազն 42 տարբեր հոդվածներով: Ընդ որում, Տիգրան Սարգսյանը հաստատ սկզբում կներգրավվեր որպես վկա, ապա կասկածյալի կարգավիճակ կստանար, իսկ վերջում եղբոր հետ կհայտնվեր նույն բանտախցում: Ցանկացած նորմալ երկրում հենց այդպես էլ կլիներ, ու կարելի է չկասկածել, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու: Իսկ առայժմ «Նաիրիտի» աշխատակիցները բաժանվում են երկու մասի` Տիգրան Սարգսյանի «մոտիկներ» և «համբալներ»: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի աշխատակազի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը հենց այդպիսի բնորոշում էր տվել «Նաիրիտի» այն շարքային աշխատակիցներին,ովքեր իրենց աշխատավարձն էին պահանջում: Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:
«Տիգրան Սարգսյանը եղբոր հետ վերջում կհայտնվեր նույն բանտախցում»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Մամուլի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` Աշոտ Սարգսյանը, հրաժարական է տվել «Նաիրիտի» փոխտնօրենի պաշտոնից և անմիջապես էլ 42 մլն դրամ «վերջնահաշվարկ» ստացել:
Եթե հաշվի առնենք «Նաիրիտի» անմխիթար վիճակը, ապա Տիգրան Սարգսյանի եղբորը պետք է ոչ թե 42 մլն դրամ վերջնահաշվարկ տալ, այլ նրա նկատմամբ քրեական գործ հարուցել` առնվազն 42 տարբեր հոդվածներով: Ընդ որում, Տիգրան Սարգսյանը հաստատ սկզբում կներգրավվեր որպես վկա, ապա կասկածյալի կարգավիճակ կստանար, իսկ վերջում եղբոր հետ կհայտնվեր նույն բանտախցում: Ցանկացած նորմալ երկրում հենց այդպես էլ կլիներ, ու կարելի է չկասկածել, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու: Իսկ առայժմ «Նաիրիտի» աշխատակիցները բաժանվում են երկու մասի` Տիգրան Սարգսյանի «մոտիկներ» և «համբալներ»: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի աշխատակազի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը հենց այդպիսի բնորոշում էր տվել «Նաիրիտի» այն շարքային աշխատակիցներին,ովքեր իրենց աշխատավարձն էին պահանջում:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: