Լրահոս

06.08.2009 15:35


Քաղաքագետ. «Ազգային հարցերում ընդդիմությունը պետք է «ոչ մի թիզ հող» տրամաբանությամբ առաջնորդվող քաղաքական ուժ լինի»

Քաղաքագետ. «Ազգային հարցերում ընդդիմությունը պետք է «ոչ մի թիզ հող» տրամաբանությամբ առաջնորդվող քաղաքական ուժ լինի»

-Ես կանխատեսում էի, որ «Դաշնակցությունը» ստիպված է լինելու տեղափոխվել ընդդիմադիր դաշտ, որ իշխանությունները քարտ-բլանշ էին տալու «Դաշնակցությանը», որովհետև այդ բացը կար: Բացը կար, քանի որ ընդդիմությունն ազգային հարցերում ավելի ուժեղ չէր, քան իշխանությունը,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը։ Նա նշել է նաև, թե դա դեռ ավարտը չէ. վերադասավորումները կշարունակվեն, քանի դեռ բուն խնդիրը լուծված չէ:

-Օրինակ, Հրանտ Բագրատյանն ասում է, որ Սերժ Սարգսյանն ամեն դեպքում պետք է մեկնի Թուրքիա: Սա ցույց է տալիս, որ իշխանության կեցվածքն ավելի ուժեղ է ազգային հարցերում, քան ընդդիմության մի մասինը: Այնինչ, ազգային հարցերում ընդդիմությունը պետք է «ոչ մի թիզ հող» տրամաբանությամբ առաջնորդվող քաղաքական ուժ լինի,-հայտարարել է Հմայակ Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության մարզային այցերին, որոնց մեկնարկը կայացել է օգոստոսի 5-ին, ապա, քաղաքագետի կարծիքով, դրանք ցույց են տալիս, որ նոր քաղաքական «սեզոնի» նախաշեմին ենք կանգնած, և որ կա հարցերի շարք, «որն ուղղված է քաղաքական դաշտին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը