Ե՞րբ է հրապարակվելու ՀՀ–ի՝ ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզի տեքստը
ՀՀ կառավարության վերջին նիստում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը հաստատելուց հետո և՛ վարչապետ Տիգրան Սարգսյանը, և՛ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խոստացան փաստաթղթի տեքստը հրապարակել երկու օրից, նրանց խոսքով՝ դեռևս կային որոշ խմբագրական ճշգրտումներ, որոնք պետք է արվեին երկու օրվա ընթացքում։ Կառավարության հունվարի 23-ի նիստից անցել է 6 օր, սակայն ճանապարհային քարտեզը չկա ու չկա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ փաստաթուղթը դեռ ռուսերենից հայերեն է թարգմանվում, և առաջիկա օրերին այն կհրապարակվի։
«Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է ոչ թե ՀՀ պետական լեզվով՝ հայերենով գրված, այլ ռուսերեն փաստաթուղթ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։