Այս զեկույցն արդյունք է խորը մտահոգությունների ու լուրջ վերլուծության: Մարտահրավերները, որ մեր առջև կանգնած են, համարժեք կերպով ներկայացված են հեղինակների կողմից: Բոլորիս համար պարզ է, թե այսօր ինչպիսի ազդեցություն ունեն ինտերնետն ու նոր տեխնոլոգիաները երկրների ու հասարակությունների վրա: Մեզնից շատերն ականատես են եղել մեր իսկ երկրների ներսում կատարված մեծ փոփոխությունների: Կան հասարակություններ, որտեղ որոշ ժողովրդավարական գործընթացներ շատ ավելի դժվար խնդիր կլինեին առանց ինտերնետի ու նոր տեխնոլոգիաների: Այո, նրանք կոտրում են սահմանափակումները, վերացնում արգելքներն ու խոչընդոտները՝ ազատ խոսքի նկատմամբ, օգնում են կառուցել ազատ մամուլ: Ու նաև բերում են նոր մարտահրավերներ:
Սիրելի՛ գործընկերներ,
Մենք ներկայացնում ենք տարբեր երկրներ ու հասարակություններ՝ տարբեր ավանդույթներով ու ժողովրդավարական զարգացման տարբեր աստիճաններով: Եվ խնդիրներն ու նյուանսները նույնպես տարբեր են՝ նույնիսկ այնպիսի համընդհանուր երևույթի մեջ, ինչպիսին ինտերնետն է: Այսպես կոչված անցումային ժողովրդավարությամբ երկրներում այս ռեսուրսները հաճախ չարաշահվում են իշխանությունների կողմից: Իմ երկրում, որը ես ավելի լավ գիտեմ, քաղաքական մենաշնորհը ստեղծել է մի իրավիճակ, երբ պետական ծառայողների մի զգալի մասը ստիպված է սպասարկել մեկ կուսակցության շահերը: Հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես պետական աշխատողներն օգտագործում են սոցցանցերում իրենց էջերը՝ կառավարող կուսակցության շահերին պաշտպան կանգնելու համար, երբ իրականում գուցե նրանք բոլորովին այլ տեսակետ ունեն: Ավելին, երբեմն իշխանություններն իրենք ստեղծում կամ քաջալերում են կեղծ «քաղաքացիական շարժումներ»՝ ապակողմնորոշելով հասարակությանը: Սա մի օրինակ է, թե ինչպես քաղաքական մենաշնորհը կարող է ազդել համացանցում խոսքի ազատության վրա: Ու սա բերում է հասարակական կարծիքի աղավաղման, ինչն այս զեկույցում արտահայտված մտահոգություններից մեկն էր: Այլ մարտահրավերներ. Այսպես կոչված «ինտերնետային ժողովրդավարությունը» դժվար ճանապարհ է անցնում քաղաքական ու տնտեսական մենաշնորհ ունեցող երկրներում: Հիմնական ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնելով մեկ տեղում՝ իշխանությունները հեշտությամբ ստեղծում են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս կանգնեցնել կամ խեղել տեխնոլոգիական ժողովրդավարեցման գործընթացը: Շատ երկրներում այս ռեսուրսներն օգտագործվում են քաղաքական հակառակորդներին շանտաժի ենթարկելու, նրանց հասցեին զրպարտանք ու վիրավորանքներ տարածելու, իսկ երբեմն նույնիսկ գաղտնալսված նյութեր հրապարակելու նպատակով: Հայաստանում մենք ականատես եղանք այդ պրակտիկային հատկապես 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվս մեկ խնդիր, որին զեկույցում անդրադարձ չի արվել: Ինտերնետն ու սոցցանցերը քարոզչական հրաշալի ռեսուրսներ են: Սառեցված հակամարտությամբ տարածաշրջաններում դրանք կարող էին ծառայել որպես լավ գործիքներ՝ խաղաղության, հանդուրժողականության, լարվածության թուլացման և այլ նման գաղափարների տարածման համար: Սակայն, որպես կանոն, իրականությունը ճիշտ հակառակն է: Ես ուսումնասիրել եմ ադրբեջանական օնլայն մեդիան ու ցավոք չեմ գտել անգամ մեկ բառ՝ հաշտեցման, խաղաղության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մասին: Օնլայն ռեսուրսները լայնորեն օգտագործվում են սպառնալիքներ, ատելություն, վրեժխնդրության կոչեր ու նման բաներ տարածելու համար: Ես կառաջարկեի, որպեսզի զեկույցում կետ ավելացվեր՝ ինտերնետ ռեսուրսների պատշաճ գործածման վերաբերյալ՝ անթույլատրելի համարելով բռնության կոչերի, մշակութային ժառանգության ոչնչացման, և ընդհանրապես անհանդուրժողականության տարածումը: Շնորհակալություն
Վահե Հովհաննիսյան՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ելույթ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին (արձագանք «Ինտերնետ և քաղաքականություն․ նոր տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ազդեցությունը ժողովրդավարության վրա» զեկույցին)
Վահե Հովհաննիսյան.
Հարգելի՛ գործընկերներ
Այս զեկույցն արդյունք է խորը մտահոգությունների ու լուրջ վերլուծության: Մարտահրավերները, որ մեր առջև կանգնած են, համարժեք կերպով ներկայացված են հեղինակների կողմից:
Բոլորիս համար պարզ է, թե այսօր ինչպիսի ազդեցություն ունեն ինտերնետն ու նոր տեխնոլոգիաները երկրների ու հասարակությունների վրա: Մեզնից շատերն ականատես են եղել մեր իսկ երկրների ներսում կատարված մեծ փոփոխությունների:
Կան հասարակություններ, որտեղ որոշ ժողովրդավարական գործընթացներ շատ ավելի դժվար խնդիր կլինեին առանց ինտերնետի ու նոր տեխնոլոգիաների:
Այո, նրանք կոտրում են սահմանափակումները, վերացնում արգելքներն ու խոչընդոտները՝ ազատ խոսքի նկատմամբ, օգնում են կառուցել ազատ մամուլ: Ու նաև բերում են նոր մարտահրավերներ:
Սիրելի՛ գործընկերներ,
Մենք ներկայացնում ենք տարբեր երկրներ ու հասարակություններ՝ տարբեր ավանդույթներով ու ժողովրդավարական զարգացման տարբեր աստիճաններով: Եվ խնդիրներն ու նյուանսները նույնպես տարբեր են՝ նույնիսկ այնպիսի համընդհանուր երևույթի մեջ, ինչպիսին ինտերնետն է:
Այսպես կոչված անցումային ժողովրդավարությամբ երկրներում այս ռեսուրսները հաճախ չարաշահվում են իշխանությունների կողմից: Իմ երկրում, որը ես ավելի լավ գիտեմ, քաղաքական մենաշնորհը ստեղծել է մի իրավիճակ, երբ պետական ծառայողների մի զգալի մասը ստիպված է սպասարկել մեկ կուսակցության շահերը: Հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես պետական աշխատողներն օգտագործում են սոցցանցերում իրենց էջերը՝ կառավարող կուսակցության շահերին պաշտպան կանգնելու համար, երբ իրականում գուցե նրանք բոլորովին այլ տեսակետ ունեն: Ավելին, երբեմն իշխանություններն իրենք ստեղծում կամ քաջալերում են կեղծ «քաղաքացիական շարժումներ»՝ ապակողմնորոշելով հասարակությանը: Սա մի օրինակ է, թե ինչպես քաղաքական մենաշնորհը կարող է ազդել համացանցում խոսքի ազատության վրա:
Ու սա բերում է հասարակական կարծիքի աղավաղման, ինչն այս զեկույցում արտահայտված մտահոգություններից մեկն էր:
Այլ մարտահրավերներ.
Այսպես կոչված «ինտերնետային ժողովրդավարությունը» դժվար ճանապարհ է անցնում քաղաքական ու տնտեսական մենաշնորհ ունեցող երկրներում: Հիմնական ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնելով մեկ տեղում՝ իշխանությունները հեշտությամբ ստեղծում են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս կանգնեցնել կամ խեղել տեխնոլոգիական ժողովրդավարեցման գործընթացը:
Շատ երկրներում այս ռեսուրսներն օգտագործվում են քաղաքական հակառակորդներին շանտաժի ենթարկելու, նրանց հասցեին զրպարտանք ու վիրավորանքներ տարածելու, իսկ երբեմն նույնիսկ գաղտնալսված նյութեր հրապարակելու նպատակով: Հայաստանում մենք ականատես եղանք այդ պրակտիկային հատկապես 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Եվս մեկ խնդիր, որին զեկույցում անդրադարձ չի արվել:
Ինտերնետն ու սոցցանցերը քարոզչական հրաշալի ռեսուրսներ են: Սառեցված հակամարտությամբ տարածաշրջաններում դրանք կարող էին ծառայել որպես լավ գործիքներ՝ խաղաղության, հանդուրժողականության, լարվածության թուլացման և այլ նման գաղափարների տարածման համար: Սակայն, որպես կանոն, իրականությունը ճիշտ հակառակն է: Ես ուսումնասիրել եմ ադրբեջանական օնլայն մեդիան ու ցավոք չեմ գտել անգամ մեկ բառ՝ հաշտեցման, խաղաղության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մասին: Օնլայն ռեսուրսները լայնորեն օգտագործվում են սպառնալիքներ, ատելություն, վրեժխնդրության կոչեր ու նման բաներ տարածելու համար:
Ես կառաջարկեի, որպեսզի զեկույցում կետ ավելացվեր՝ ինտերնետ ռեսուրսների պատշաճ գործածման վերաբերյալ՝ անթույլատրելի համարելով բռնության կոչերի, մշակութային ժառանգության ոչնչացման, և ընդհանրապես անհանդուրժողականության տարածումը:
Շնորհակալություն
Վահե Հովհաննիսյան՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ելույթ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին (արձագանք «Ինտերնետ և քաղաքականություն․ նոր տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ազդեցությունը ժողովրդավարության վրա» զեկույցին)