Նկատել ե՞ք, թե ինչպես են վերջին շրջանում իշխանությունները տոչորվում քաղաքացիական հասարակության համար: Ուղղակի,շ դողում են այս ինստիտուտի կայացման համար: Իշխանական գործիչներից ով բերանը բացում է, միայն ու միայն խոսում է «քաղաքացիական հասարակության կայացման եւ զարգացման անհրաժեշտության» մասին:
Սուտ ու փուչ ցանկություն կամ մտահոգություն: Հատկապես հիմա, երբ երես են թեքել ԵՄ-ից եւ մտել են ՄՄ՝ բացահայտ կեղծիք կարելի է համարել իշխանության այս «ցանկությունը» կամ «մտահոգությունը»:
Պարզից էլ պարզ է, որ նրանց պռոշը չի ճաքում իրական քաղաքացիական հասարակության համար, բայց այժմ ջրերը պղտորելու և պայքարողների միջև հակադրություն առաջացնելու խնդիր կա։
Իշխանությունն ինքն էլ շատ լավ գիտակցում է, որ ավելի քան մեկ միլիոն աղքատ քաղաքացիներ ունեցող երկրում պարզապես երեսպաշտություն է խոսել քաղաքացիական հասարակության մասին կամ փորձել կառուցել այդպիսի հասարակություն: Բայց որպեսզի համակարգը ընկալվի ոչ ավտորիտար՝ իշխանությունը ձեւեր է թափում, թե իր ուշքը գնում է քաղաքացիական հասարակության համար: Բացի այդ՝ նաև մարտավարական խնդիր կա՝ քաղաքականի ու քաղաքացիականի կեղծ դիլեմայի միջոցով կեղծ օրակարգ ձևավորել կեղծ ուժերի միջոցով։
Իրականում այս իշխանությունը թքած ունի բոլոր տեսակի հասարակությունների վրա: Նրա գլխավոր խնդիրը ցանկացած գործընթաց, ցանկացած ապօրինություն, բացահայտ հացագործություն որ արվում է ժողովրդի դեմ՝ այս ամենը քաղաքականացնելուն միտված քայլերը կանխելն է: Կամ ավելի ճիշտ՝ բնում խեղդելն է:
Փաստն այն է, որ այսօր «քաղաքացիական հասարակության կայացման եւ զարգացման» գործը իրար մեջ կիսել են դրամաշնորհներով գործող կազմակերպությունները եւ նախագահականն ու կառավարությունը:
Առաջին խումբը (խոսքս ոչ բոլորի մասին է, իհարկե) պայքարում եւ սուր է ճոճում Պուտինի, «կայսերապաշտական Ռուսաստանի», Յանուկովիչի, «Բերկուտի» եւ ՀՀ-ից դուրս գոյություն ունեցող բոլոր երեւույթների ու դեմքերի դեմ (շուտով, երեւի, տիեզերքում նկատվող որոշակի «վտանգավոր» տեղաշարժերի դեմ կպայքարեն): Սակայն ոչ մի դեպքում չի հիշում Բաղրամյան 26-ում ու կառավարությունում նստածների ու նրանց կայացրած որոշումների մասին, որոնց «շնորհիվ» երկիրն ու ժողովուրդը հայտնվել են ամենավտանգավոր իրավիճակում: Ասենք, այս «քաղաքացիական» կազմակերպությունները ոչ մի դեպքում ակցիաներ չեն անի արտագաղթը, աղքատությունը, երկրի անհագուրդ թալանը, օֆշորը, կուտակայինը եւ էլի նման շատ ու շատ աղետալի երեւույթները կանխելու դեմ, կամ էլ կանեն, բայց մեղավորներ կփնտրեն ամենուրեք, բայց ոչ իշխանական վերնախավում։
Ի դեպ, հիմա էլ բացահայտվել է, որ վարչապետի եղբորը «Նաիրիտը» փլուզելու դիմաց որպես աշխատավարձ 42 միլիոն են տվել: Դե, ձեզ տեսնենք, գրանտակերնե՛ր, դուրս եկեք փողոց եւ ակցիա արեք այս «պարգեւատրման» դեմ: Արեք, էլի: Չե՛ք անի: Քանզի քարայծի իրավունքների համար պայքարը վճարվում է, իսկ իշխանության արածների դեմ պայքարը չի խրախուսվում և չի վճարվում։
Այս համատեքստում, առանձին դեպք է Հայրիկյանը, ով ամեն շաբաթ ասուլիս է հրավիրում և 22–հոգանոց հանրահավաք ու հայտարարում, թե բոլորը ազգի դավաճան են կամ էլ՝ ԿԳԲ-ի գործակալ: Բոլորը՝ բացի Սերժ Սարգսյանից: Եվ իրենից՝ բնականաբար։
Ինչ վերաբերում է նախագահականից ու կառավարությունից սնվող «քաղաքացիականներին», ապա սրանց թույլատրված է պայքարել իշխանության դեմ, բայց Գալուստ Սահակյանի ու Սամվել Ալեքսանյանի հրաժարականները պահանջելուց այն կողմ չանցնել։
Եվ այս պայմաններում իշխանությունը խոսում եւ իբր կարեւորում է «քաղաքացիական հասարակության կայացումը»:
«Քաղաքացիական հասարակության կայացմամբ» զբաղվող բոլոր խմբերին, խմբավորումներին, իրենց էությունը վատ քողարկած «ճշմարտախոս» ակտիվիստներին ու սոցցանցերում վխտացող ստատուսագիրներին իշխանությունը ծալել-դրել է գրապանում եւ բարբառում է «քաղաքացիական հասարակության» անհրաժեշտության մասին: Էլ չեմ խոսում պալատի ու կառավարության կողմից մանրամեծածախով գնած ԶԼՄ-ների մասին:
Ո՞ւմ են խաբում եւ փորձում հիմարացնել:
Քաղաքացիական հասարակությունը խաղալիք չէ, որ ոնց ուզենաս, այդպես էլ սարքես: Բայց պարզվում է «խաղալիք սարքողը», որ նստած է Բաղրամյան 26-ում՝ հենց այդ գործով էլ զբաղված է: Վերոնշյալ խմբերի ու խմբավորումների տեսքով իր համար խաղալիքներ է սարքել, որոնց արածն ու ասելիքը սա է. «Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի՛»:
Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի՛

Կիմա Եղիազարյան