Ընդդեմ կուտակայինի՝ չի բացառվում նաև համազգային գործադուլը
Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի՝ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն բացառում անգամ համազգային գործադուլը։ Այսօր հրավիրված ասուլիսում նրանք ընդգծել են, որ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պետք է պայքարել քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներով։
Նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի համոզմամբ՝ փողոց դուրս եկած 80 հազ ցուցարարների պահանջը Սահմանադրական դատարանը հաշվի չառնել չի կարող։
Իսկ օրենքի կիրառումը ժամանակավորապես կասեցնելու մասին ՍԴ–ի՝ հունվարի 24-ի որոշման մեջ նա քաղաքական տարր է տեսնում՝ հասարակական տրամադրութունները ստուգելուն ուղղված։
–Պարզէ, որՍահմանադրականդատարանիորոշումըևսլինելուէքաղաքական։ Եվ ՍԴ–ի վերջնական որոշումը մեծ մասամբ պայմանավորված է լինելու նրանով, թե հասարակությունն ի՞նչ վարքագիծ կդրսևորի: Կլինի՞ ադեկվատ ճնշում հասարակության կողմից, ՍԴ-նկլինի՞այդճնշմաննադեկվատ,-ավելացրել է Ն. Նորիկյանը։
Նա նաև անհասկանալի է համարումկառավարության կացնային դիրքորոշումն այս օրենքի հետ կապված.
–Սույնօրենքովպետականմարմնին նաև տրվումենդատարանիլիազորություններ, ինչըՀՀսահմանադրությանխախտումէ։
Ընդդեմ կուտակայինի՝ չի բացառվում նաև համազգային գործադուլը
Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի՝ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն բացառում անգամ համազգային գործադուլը։ Այսօր հրավիրված ասուլիսում նրանք ընդգծել են, որ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պետք է պայքարել քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներով։
Նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի համոզմամբ՝ փողոց դուրս եկած 80 հազ ցուցարարների պահանջը Սահմանադրական դատարանը հաշվի չառնել չի կարող։
Իսկ օրենքի կիրառումը ժամանակավորապես կասեցնելու մասին ՍԴ–ի՝ հունվարի 24-ի որոշման մեջ նա քաղաքական տարր է տեսնում՝ հասարակական տրամադրութունները ստուգելուն ուղղված։
–Պարզ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս լինելու է քաղաքական։ Եվ ՍԴ–ի վերջնական որոշումը մեծ մասամբ պայմանավորված է լինելու նրանով, թե հասարակությունն ի՞նչ վարքագիծ կդրսևորի: Կլինի՞ ադեկվատ ճնշում հասարակության կողմից, ՍԴ-ն կլինի՞ այդ ճնշմանն ադեկվատ,-ավելացրել է Ն. Նորիկյանը։
Նա նաև անհասկանալի է համարում կառավարության կացնային դիրքորոշումն այս օրենքի հետ կապված.
–Սույն օրենքով պետական մարմնին նաև տրվում են դատարանի լիազորություններ, ինչը ՀՀ սահմանադրության խախտում է։
7or.am