Լրահոս

06.08.2009 15:13


Պարտատոմսերի պահանջարկը կազմել է 4 630 500 000 դրամ

Օգոստոսի 6-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 630 500 000 դրամ, որից մրցակցային՝ 4 120 500 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 000 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 140 974 195 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8869 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 9.9834 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ:

ՀՀ  ֆինանսների նախարարության մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը