Լրահոս

06.08.2009 14:54


ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարը բավարարված է Հայաստանի դիրքորոշումից

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած հեռուստակամուրջի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ արագ արձագանքման համատեղ ուժերի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը լավագույնս դրսևորվել է ՀԱՊԿ-ում 2008-2009թթ. Հայաստանի նախագահության ժամանակ.

-Իսկապես, իր նախագահության տարիներին Հայաստանը հանդես եկավ որպես ՀԱՊԿ-ի զարգացման լոկոմոտիվ։ Հենց Հայաստանի նախագահության օրոք էր, որ արագ արձագանքման համատեղ ուժերի ձևավորման վերաբերյալ շատ բարդ փաստաթղթեր  համաձայնեցվեցին։ Այդ իսկ պատճառով ես ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումից բավարարվածությունից բացի այլ կարծիք չունեմ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը