Աշխարհ

29.01.2014 10:49


Օբաման առաջին անգամ անդրադարձել է Ուկրաինայում առկա լարվածությանը

Օբաման առաջին անգամ անդրադարձել է Ուկրաինայում առկա լարվածությանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին և ժողովրդին ուղղված ուղերձով է հանդես եկել, որում առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է նաև Ուկրաինայում այս օրերին տեղի ունեցող զարգացումներին։ «Ведомости»-ի փոխանցմամբ՝ Օբաման հայտարարել է, որ ժողովրդավարությանն աջակցելը շարունակում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մնալ:

«ԱՄՆ–ը հավատարիմ է իր սկզբունքին, որ մարդիկ իրավունք ունեն ազատ արտահայտելու իրենց կարծիքը և մասնակցելու սեփական երկրի ապագայի կառուցմանը: Թունիսից մինչև Մյանմա ԱՄՆ-ը սատարում է բոլոր նրանց, ովքեր ժողովրդավարության կառուցման բարդ ճանապարհին են»,-հայտարարել է Օբաման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը