Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն։ Բացի այդ, խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն:
Ընդունած բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը՝ անցկացնելով ազատ և արդար ընտրություններ:
Բանաձևը ներկայացրել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորյանը: