Լրահոս

06.08.2009 14:53


Միկրոավտոբուսը գլորվել է փոսը։ Կան տուժածներ և մեկ զոհ

Օգոստոսի 5-ին, ժամը 10.30-ին ոստիկանությունից տե­ղեկու­թյուն է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 348-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտովթար և անրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռևս չպարզված հանգա­մանքներում «Ֆորդ» մակնիշի 52ԼՕ552 պ/հ միկրոավտոբուսը (վարորդ Գագիկ Հարությունյան) գլորվել է ճանապարհամերձ փոսը և կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Փրկարարները միկրոավտոբուսից դուրս են բերել վարորդին և 15 ուղևորի, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ագարակի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի բնակիչներ՝ 1958 թ. ծնված Գագիկ և 1980 թ. ծնված Սամվել Հարությունյանները, Երևանի Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 7 տան բնակիչներ՝ 1981 թ. ծնված Ռոբերտ և 1988 թ. ծնված Արամ Ասլանյանները, Երևանի Սարի Թաղի 8-րդ շարքի թիվ 7 տան բնակիչ, 1977 թ. ծնված Ազատ Միրաքյանը, Երևանի Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 11 տան բնակիչ, 1978 թ. ծնված Արսեն Բուդաղյանը և Երևանի Քրիստա­փորի փողոցի թիվ 37 տան բնակիչ, 1980 թ. ծնված Արման Սահակյանը:

Քաջարանի հիվանդանոց են տեղափոխվել Երևանի Վրացական փողոցի թիվ 89 տան բնակիչներ՝ 1962 թ. ծնված Արտավազդ և 1986 թ. ծնված Լևոն Բալյանները, Երևանի Սարի Թաղի 8-րդ շարքի թիվ 3 տան բնակիչ, 1965 թ. ծնված Հենրիկ Աբգարյանը, Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 39-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ Սերգեյ Արիստակեսյանը, Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 33-րդ շենքի բնակիչ, 1977 թ. ծնված Արմեն Աբգարյանը և 1946 թ. ծնված Լևոն Եգորյանը, որի բնակության վայրը ճշտված չէ:

Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Երևանի Սարի Թաղի 9-րդ շարքի թիվ 22 տան բնակիչներ՝ 1959 թ. ծնված Գագիկ, 1982 թ. ծնված Էդգար և 1983 թ. ծնված Սոս Գեղամյանները:

Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:

Ժամը 19.05-ին Արմեն Աբգարյանը Քաջարանի հիվանդանոցում մահացել է:

Օգոստոսի 6-ի առավոտյան Գագիկ, Էդգար և Սոս Գեղամյանները տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

Հայաստանի փրկարար ծառայության

տեղեկատվության եւ հասարակայնության հետ

կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը