Կարծիք

28.01.2014 17:32


Էմիլ Ստեփանյան. «Հարց՝ բա էշ չի՞ Պողոսը»

Էմիլ Ստեփանյան. «Հարց՝ բա էշ չի՞ Պողոսը»

Իսկ հիմա մաթեմատիկական խնդիր (ես եմ հորինել)
ԽՆԴԻՐ`
-Պողոսի ամսական անվանական աշխատավարձը 1.4 մլն ՀՀԴ է: Զուտ աշխատավարձը մոտ 1 մլն դրամ է:
Հունվարի 1-ից նա համաձայնվել է ամեն աստծո ամիս 115,000 դրամ փոխանցել ինչ–որ կառավարչի տնօրինմանը` 30 տարի հետո բարեկեցիկ ապրելու նպատակով:
Բարեկեցիկ ծերություն ապահովելու համար նա կարող էր նաև հիպոտեկով գնել 20,000$ արժողությամբ անշարժ գույք, քանի որ 20.000$-ի մայր գումարի և բանկային տոկոսադրույքի հանրագումարը կազմում է հենց 115,000 դրամ: 10 տարուց հետո նա դառնում է այդ գույքի լիարժեք սեփականատեր և նորից է գույք գնում: 30 տարի հետո նա ունենում է 3 հատ գույք, որոնց արժեքը ՀԱՍՏԱՏ կհամապատասխանի այդ ժամանակների կենսամակարդակին:
Պողոսը կարող է վաճառել կամ վարձով տալ այդ գույքը և երաշխավորել իր բարեկեցիկ ծերությունը:
Սակայն Պողոսը որոշում է ամսական 115,000 դրամ փոխանցել ինչ-որ ֆոնդերի՝ ինչ-որ սուբյեկտիվ երաշխիքների հավատալով, որպեսզի դրանք ՓՈՂԻ ՏԵՍՔՈՎ ստանա 30 տարի հետո.... կամ էլ չստանա...
ՀԱՐՑ` ԲԱ ԷՇ ՉԻ՞ ՊՈՂՈՍԸ։

Հ. Գ. Ժողովո՛ւրդ, իրականում այդ խնդիրը գրել եմ նրա համար, որ ոմանք չզարմանան, թե ինչու է ստեղծվել «ԴԵՄ ԵՄ» շարժումը: «ԴԵՄ ԵՄ» շարժման ստեղծման պատճառը ոչ միայն ներկայիս ԽՈՒԼԻԳԱՆ իշխանավորներին չհավատալն է, այլ այն, որ այս «զոռբա» նախագիծը իրոք որ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՍԵՓԱԿԱՆ ՔՐՏԻՆՔՈՎ բարձր աշխատավարձ ստացող և ոչ մի քաղաքացու: Այդ քաղաքացիներն են մեր ապագա հույսն ու հավատը... այդ քաղաքացիների 99%-ն այժմ պայքարի մեջ է և ՉԻ՛ ԶԻՋԵԼՈՒ։

Էմիլ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը