Լրահոս

28.01.2014 17:17


Դատարանն Իվանիշվիլիին վերադարձրել է Վրաստանի քաղաքացիությունը

Դատարանն Իվանիշվիլիին վերադարձրել է Վրաստանի քաղաքացիությունը

Վրաստանի Գերագույն դատարանը չեղյալ է համարել այդ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշումը և վերականգնել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը։

Սահակաշվիլին նրան քաղաքացիությունից զրկել էր 2011–ին՝ այն ժամանակ, երբ Իվանիշվիլին հայտարարեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրության մասին։

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին «Forbes»-ին տված բացառիկ հարցազրույցում Իվանիշվիլին ասել էր.

«Ինձ մոտ դեռևս միայն ֆրանսիական քաղաքացիություն է: Ես վարչապետ էի՝ ֆրանսիացի լինելով: Եթե ինձ այդ ժամանակ վերադարձնեին վրացական քաղաքացիությունը, ապա ես չէի կարողանա վարչապետ լինել: Ահա այդպես Սահակաշվիլին աղավաղել է մեր Սահմանադրությունը: Հիմա Գերագույն դատարանը քննարկում է այդ հարցը, և մինչև դեկտեմբերի վերջ, կարծում եմ, կվերականգնեն իմ վրացական քաղաքացիությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը