Օգոստոսի վերջից առևտրի սպասարկման կետերում ստուգիչ շրջայցեր են կատարվելու
-ՀՀ Էկոնոմիկայի նախարարի հետ պայմանավորվածություն կա, որ առայժմ բազմակողմանի շրջայց կկատարվի առևտրի սպասարկման կետերում, որին կմասնակցեն և՛ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, և՛ հանրային խորհուրդից, և՛ մամուլից։ Սա կեղծումները վեր հանելու երաշխիք կլինի, և կերևա, թե որտեղ են ռիսկային գոտիները,-մամլո ասուլիսի ժամանակ խոսելով սռևտրի սպասարկման ոլորտում առկա խնդիրներից՝ ասել է «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը։
Նրա խոսքերով՝ սպառողները հիմնականում բողոքում են առևտրի կետերում առկա կշեռքներից։
-Ձեռքով կշեռքները, որոնց կհանդիպենք առևտրի կետերում, իսպառ պետք է վերացնել։ Անկախ տեսակից՝ կշեռքները պետք է տարին մեկ անգամ չափաստուգում անցնեն և կապարակնքվեն, բայց հիմնականում դա չի արվում։ Եթե մտնում եք խանութ և զսպանակավոր կշեռքի վրա դրված է կշռաքար, դա պարզ հնարք է, որպեսզի չերևա, որ սլաքը ոչ թե զրոյի, այլ իրենց ուզած թվի վրա է, ասենք՝ 100-150 գրամ մեզ խաբում են,-ասել է նա։
Այն հարցին, թե ի՞նչ պատիժ է սահմանվելու կարգազանցների համար, Արմեն Պողոսյանը պատասխանել է, որ պատիժը հանրությանը կեղծիքների մասին տեղեկացնելը կլինի, հնարավոր է նաև ՝ տուգանքներ սահմանվեն։

7or.am