Լրահոս

28.01.2014 12:05


Շիշլիի քաղաքապետարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Շիշլիի քաղաքապետարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Հունվարի 27–ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի Շիշլիի շրջանի քաղաքապետարանի վրա: Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը հայտնել է, որ հարձակվողները երկուսն են եղել, ովքեր ինքնաձիգից կրակ են բացել քաղաքապետարանի վրա։

Նախօրեին նման հարձակում էր տեղի ունեցել նաև «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախընտրական գրասենյակի բացման արարողության ժամանակ։ Սրտին ստացած կրակոցից մամլո խոսնակ Ջենգիզ Աքյըլդըզը մահացել էր, 4 մարդ էլ՝ վիրավորվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը