Լրահոս

28.01.2014 11:11


Օլանդը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Օլանդը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

AFP-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իր երկիրը կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:
Բացի այդ, Օլանդը նախագահ Աբդուլլա Գյուլի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Հատկանշական է, որ սա վերջին 22 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը