Աշխարհ

28.01.2014 10:54


Ուկրաինայում վիճահարույց օրենքը չեղյալ կհայտարարվի

Ուկրաինայում վիճահարույց օրենքը չեղյալ կհայտարարվի

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի խորհրդարանի ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության ղեկավար Արսենիյ Յացենյուկը հրաժարվել է վարչապետի պաշտոնից, իսկ «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ իրեն չի տեսնում գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարության կազմում: Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո համաձայնել է չեղյալ հայտարարել 16-ին ընդունված վիճահարույց օրենքն ու համաներում հայտարարել։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը բարձր պաշտոններ էր առաջարկել Յացենյուկին ու Կլիչկոյին: Իսկ երկրի իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ կքվեարկի կառավարության հրաժարականի օգտին, եթե ընդդիմադիր գործիչներն ընդունեն Յանուկովիչի առաջարկը։

Այս խորագրի վերջին նյութերը