Լրահոս

27.01.2014 21:07


ԵԽԽՎ–ն նոր նախագահ ունի. հաստատվել են նաև հայկական պատվիրակության լիազորությունները

ԵԽԽՎ–ն նոր նախագահ ունի. հաստատվել են նաև հայկական պատվիրակության լիազորությունները

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօր մեկնարկած ձմեռային նստաշրջանում մեկ տարով ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել լյուքսեմբուրգցի պատգամավոր Անն Բրասյորը: Նա ստացել է 165 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ Միացյալ Թագավորությունից Ռոբերտ Ուոլքերը՝ 125:

ԵԽԽՎ այսօրվա նստաշրջանի լիագումար նիստում նաև հաստատվել են հայաստանյան պատվիրակության լիազորությունները:

Պատվիրակության կազմից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին հանելու հարցը ԵԽԽՎ-ի պատգամավորներն այդպես էլ չեն վիճարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը