Լրահոս

27.01.2014 12:54


Սիցիլիայում ժայթքել է Էթնա հրաբուխը

Սիցիլիայում ժայթքել է Էթնա հրաբուխը

Սիցիլիայում կրկին ժայթքել է Եվրոպայի գործող հրաբուխը՝ Էթնան։ Անցած հանգստյան օրերին փակվել է Կատանիա քաղաքի մոտ տեղակայված օդանավակայանը: Հրաբխի՝ վերջին մի քանի ամիսներին նկատվող ակտիվությունը մասնագետները պայմանավորում են Ապենիններում անհանգիստ սեյսմիկ իրավիճակով: Էթնան հաճախակի է ժայթքում, բայց բնակիչների տեղահանության կարիք չի լինում, չեն լինում նաև հարակից բնակավայրերի ավերածություններ: Հրաբխի ժայթքումն ամբողջ աշխարհից մեծ թվով զբոսաշրջիկներ է գրավում Սիցիլիա: Այս մասին փոխանցում է «korrespondent.net»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը